Մատչելիության հղումներ

Պուտին․ Լուրջ կասկած կա, որ ԱՄՆ-ը ցանկանում է խնդիրներ առաջացնել ՌԴ նախագահի ընտրություններում


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Չելյաբինսկի կոմպրեսորային գործարանում զրուցում է աշխատողների հետ, 9-ը նոյեմբերի, 2017թ․
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Չելյաբինսկի կոմպրեսորային գործարանում զրուցում է աշխատողների հետ, 9-ը նոյեմբերի, 2017թ․

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ենթադրում է, որ պնդումները սպորտում Կրեմլի կողմից հովանավորվող դոպինգային ծրագրի վերաբերյալ կարող են մասը լինել Միացյալ Նահանգների քարոզարշավի՝ ուղղված Ռուսաստանում հաջորդ տարի անցկացվելիք նախագահական ընտրությունները խափանելուն։

«Լուրջ կասկած կա, որ ի պատասխան իրենց ընտրություններին մեր ենթադրյալ միջամտության՝ նրանք ցանկանում են խնդիրներ առաջացնել Ռուսաստանի նախագահական ընտրություններում», - ասել է Պուտինը երեկ ուրալյան Չելյաբինսկ քաղաքում գործարանի աշխատողների հետ հանդիպման ժամանակ:

Ռուսաստանի նախագահը, սակայն, իր ենթադրությունները հաստատող կոնկրետ տեղեկություններ կամ ապացույցներ չի ներկայացրել։ Նա նաև որևէ ապացույց չի ներկայացրել, որ դոպինգային մեղադրանքները կեղծ են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG