Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները համակարծիք են՝ Ռուսաստանը խախտել է միջուկային զենքի վերահսկման պայմանագիրը


ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մաթիսը Բրյուսելում ասուլիսի ժամանակ, 9-ը նոյեմբերի, 2017թ․

ԱՄՆ պաշտպանության նախարար Ջիմ Մաթիսը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները համաձայնել են, որ Ռուսաստանը խախտել է միջուկային զենքի վերահսկման առանցքային պայմանագիրը, և քննարկել են Մոսկվային համաձայնագրի պահպանմանը վերադարձնելու ուղիները:

«Քննարկումն ընդգրկում էր Ռուսաստանի Դաշնության կողմից խախտումների ուսումնասիրությունը և մեր կոլեկտիվ ջանքերը՝ Ռուսաստանին վերադարձնելու համաձայնագրի պահպանման ռեժիմին», - Բրյուսելում ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների երկօրյա հանդիպումից հետո երեկ լրագրողներին ասել է Մաթիսը:

1987 թվականին ստորագրված Միջին հեռահարության միջուկային ուժերի մասին անժամկետ պայմանագիրը դիտարկվում է որպես ԱՄՆ-ի և Ռուսաստանի սպառազինությունների վերահսկման հիմնարար փաստաթուղթ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG