Մատչելիության հղումներ

Ֆեդերիկա Մոգերինին մեկնում է Կենտրոնական Ասիա


Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինի, արխիվ
Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինի, արխիվ

Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին այսօր մեկնել է Ղրղըզստան, որտեղից կուղևորվի Ուզբեկստան​:

Մոգերինին հանդիպելու է Ղրղըզստանի հեռացող նախագահ Ալմազբեկ Աթամբաևին, ընտրյալ նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովին, որի պաշտոնամուտը տեղի կունենա նոյեմբերի 24-ին, և վարչապետ Սապար Իսակովին:

Բիշքեկում կնքվելու է Եվրամիության և Ղրղըզստանի նոր համաձայնագիրը, որով փոխարինվելու է 1999 թվականին կնքված փաստաթուղթը:

Բիշքեկից Մոգերինին կմեկնի Ուզբեկստան, որտեղ Սամարղանդում նախատեսված է հանդիպում նախագահ Շավքաթ Միրզիյոևի և կենտրոնասիական 5 երկրների արտգործնախարարների հետ:

Նախքան Բրյուսելից մեկնելը Մոգերինին ասել է, որ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանը շատ կարևոր է Եվրամիության համար: Մոգերինիի խոսնակն ասել է, որ Եվրամիությունն այդ տարածաշրջանի հետ հարաբերություններում շատ է կարևորում մարդու իրավունքների պաշտպանության հարցը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG