Թրամփն այսօր իր չինացի պաշտոնակից Սի Ծինփինի հետ հանդիպման ընթացքում նշել է, որ փոխադարձ առևտրի պայմաններն արդար չեն Միացյալ Նահանգների համար:
Երկու երկրների նախագահները Պեկինում գումարված համատեղ բիզնես-ֆորումում ազդարարել են ամերիկյան և չինական ընկերությունների միջև ընդհանուր հաշվով 250 միլիարդ դոլարի հասնող գործարքներ կնքելու մասին:
Ծինփինը հավաստիացրել է, որ աշխարհում հզորությամբ միայն ամերիկյանին զիջող չինական տնտեսությունը կդառնա շատ ավելի բաց և թափանցիկ արտասահմանյան բոլոր, այդ թվում՝ ամերիկյան ընկերությունների համար:
Թրամփն այցի նախօրեին ասել է, որ Պեկինում կարծարծի փոխադարձ առևտրում Չինաստանի օգտին առկա 26 միլիարդ 600 միլիոն դոլարի ավելցուկի հարցը:
Թրամփը Պեկինում ասել է, որ առևտրի անհավասար պայմանների համար պատասխանատվությունը ոչ թե Չինաստանն է կրում, այլ Միացյալ Նահանգների նախորդ վարչակազմը:
Բացի այդ, ԱՄՆ նախագահը Չինաստանին հորդորում է Հյուսիսային Կորեայի միջուկային խնդրի կարգավորման համար բանեցնել ազդեցությունը Փհենյանի վրա: