ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարներն այսօր քննարկելու են Աֆղանստանում դաշինքի զինծառայողների թիվը 13 հազարից 16 հազարի հասցնելու հարցը:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ժողովից առաջ ասել է, որ տեղակայվելիք զինծառայողները մարտական գործողություններին չեն մասնակցելու, նրանց առջև դրվելու է «Թալիբան»-ի դեմ պայքարող Աֆղանստանի բանակին վարժանքներով և խորհրդատվությամբ աջակցելու խնդիր:
Նոր զինծառայողների մոտ կեսը կլինեն Միացյալ Նահանգներից: Նախագահ Դոնալդ Թրամփն օգոստոսին ազդարարել է Աֆղանստանում Վաշինգտոնի նոր ռազմավարություն, իսկ պաշտպանության նախարար Ջիմ Մաթիսը սեպտեմբերին ասել է, որ Ամերիկան ավելի քան 3 հազար լրացուցիչ զինծառայող կուղարկի Աֆղանստան: