Մատչելիության հղումներ

Անշարժ գույքի մագնատ Պոլոնսկին մտադիր է առաջադրվել Ռուսաստանի նախագահի ընտրություններում


Ռուսաստանցի անշարժ գույքի մագնատ Սերգեյ Պոլոնսկի, արխիվ
Ռուսաստանցի անշարժ գույքի մագնատ Սերգեյ Պոլոնսկի, արխիվ

Երեք ամիս առաջ ֆինանսական հանցագործությունների համար դատապարտված անշարժ գույքի մագնատը հայտարարել է Ռուսաստանի նախագահական ընտրություններին մասնակցելու իր մտադրության մասին: Սերգեյ Պոլոնսկին այդ մասին լրագրողներին հայտնել է հենց դատարանում:

Հաջորդ տարվա մարտի 18-ի ընտրությունների քարոզարշավը դեռ չի մեկնարկել, և գործող նախագահ Վլադիմիր Պուտինը ևս դեռ չի հաստատել՝ արդյոք մասնակցելու է ընտրություններին:

Ընտրական հանձնաժողովի փոխանցմամբ՝ ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին, ով գրեթե մեկ տարի առաջ է հայտարարել նախագահ դառնալու մտադրության մասին, չի կարող առաջադրվել ընտրություններում՝ ֆինանսական հանցագործությունների համար դատապարտված լինելու պատճառով:

Նախագահի թեկնածու լինելու մտադրության մասին է հայտնել նաև հեռուսաաստղ Քսենիա Սոբչակը:

Կրեմլի քննադատների կարծիքով, Պուտինի համար ցանկալի է թեկնածուների մեծ թիվ առնվազն այս փուլում՝ ընտրությունների նկատմամբ հետաքրքրություն առաջացնելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG