Մատչելիության հղումներ

Եգիպտոսի նախագահը աջակցում է Սաուդյան Արաբիային Իրանի հարցում, բայց դեմ է պատերազմին


Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսի, արխիվ
Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսի, արխիվ

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսին իր աջակցությունն է հայտնել Սաուդյան Արաբիային Իրանի հարցում, սակայն ընդգծել է՝ չի ցանկանում, որ այս լարվածությունը երկու ախոյանների միջև ռազմական դիմակայության վերաճի:

«Ես դեմ եմ պատերազմին: Մենք կարող ենք լուծել ճգնաժամը երկխոսությամբ», - ասել է նա:

Հիշեցնենք, Սաուդյան Արաբիան այս շաբաթ մեղադրեց Իրանին Եմենի հութի ապստամբներին հրթիռներ մատակարարելու մեջ՝ որակելով դա «Իրանի կողմից ագրեսիա», որ կարող է «համարվել պատերազմական գործողություն»:

Իրանի նախագահ Հասան Ռոհանին ի պատասխան ասել է, որ Իրանի դեմ սպառնալիքները կբերեն ոչնչի: «Դուք գիտեք Իսլամական Հանրապետության կարողությունն ու դիրքը և ոչինչ չեք կարող անել Իրանի ժողովրդի դեմ», - հայտարարել է Ռոհանին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG