«Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը հաղորդում է, որ Ռոսկոմնադզորը ստուգելու է Ֆեյսբուքի համապատասխանությոնը ռուսական օրենքներին: Ռուսաստանի վերահսկիչ պետական այդ գերատեսչությունը մասնավորապես ստուգելու է, թե Ֆեյսբուքը ինչպես է աշխատում ռուսաստանցի օգտատերերի անձնական տվյալների հետ: Ավելի վաղ Ռոսկոմնադզորը հայտարարել էր, որ 2018 թվականին Ֆեյսբուքը հնարավոր է արգելափակվի Ռուսաստանի տարածքում, եթե ռուսաստանցի օգտատերերի անձնական տվյալները չտեղափոխի Ռուսաստան: Ռուսաստանի քաղաքացիների անձնական տվյալների մասին օրենքը գործում է 2015 թվականից: Այդ օրենքը ինտերնետային ընկերություններին պարտադրում է ռուսաստանցիների անձնական տվյալները պահել Ռուսաստանի տարածքում: Օրենքը խախտելու համար Ռոսկոմնադզորը 2016 թվականին Ռուսաստանի տարածքում արգելափակել է LinkedIn արտասահմանյան սոցիալական ցանցը:
Ռոսկոմնադզորը կստուգի Ֆեյսբուքի համապատասխանությունը Ռուսաստանի օրենսդրությանը
