Մատչելիության հղումներ

Էդվարդ Թոփչյան․ Կարողացանք ընդհանուր մի հոգի դառնալ և լավ երաժշտություն կատարել


Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ու դրա գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդվարդ Թոփչյանի մտահղացմամբ հիմնադրված փառատոնի երկու ամիսների ընթացքում տեղի ունեցած համերգների ժամանակ կրկին մեր երաժշտասերները հնարավորություն ունեցան ունկնդրել աշխարհահռչակ երաժիշտներ կատարումները:

«Եղան շատ լավ համերգներ, շատ լավ երաժիշտներ նվագեցին մեզ հետ, որոնց հետ մենք կարողացանք ընդհանուր հոգի դառնալ և լավ երաժշտություն կատարել», - «Ազատության» հետ զրույցում ասաց Էդվարդ Թոփչյանը:

Թոփչյանն անդրադարձավ նվագախմբի մոտակա ծրագրերին․ - «Հիմա գնում ենք Իսպանիա և Գերմանիա՝ հյուրախաղերի: Հյուրախաղերից առաջ ամսի 11-ին կունենանք մեկ համերգ, կմվագենք Շոստակովիչի 10-րդ սիմֆոնիան և Մուսորգսկու Ночь на лысой горе ստեղծագործությունը»:

Դիտարկմանը, որ ընթացիկ աշնանը զուգահեռաբար անցկացվեցին մի քանի միջազգային երաժշտական փառատոներ, և արցին, թե ինչ դեր են կատարում դրանք, Թոփչյանն արձագանքեց․ - «Ես դժվարանում եմ ասել: Ամեն մեկս կատարում ենք մեր աշխատանքը: Ես վստահ չեմ, որ բոլոր համերգներին մեզ մոտ և նրանց մոտ դահլիճները լեփ-լեցուն են»:

Էդվարդ Թոփչյանը համոզված է, որ մեկ-երկու ամիս տևող երաժշտական փառատոները շատ օգտակար կարող են լինել հանրությանը պարբերաբեր աշխարհի լավագույն երաժիշտներին ներկայացնելու, հանրությանը բարձրաճաշակ երաժշտություն մատուցելու, հանրության երաժշտական ճաշակը կրթելու առումով: Նա, սակայն, դեմ է մեկ այլ երևույթի․ - «Մեկ համերգանոց ակցիաներ են: Գալիս են ամենամեծ երաժիշտները․ ճանաչում ես, թե չես ճանաչում, էնքան խոսակցություն ա լինում, որ բոլոր պառլամենտի անդամները և զինվորները, մյուսները գնում են, որ տեսնեն, թե ով է էդ մարդը: Դա մեզ մոտ պրոեկտային քաղաքականություն է: Սա լավ է, էս ամեն ինչը պիտի լինի, ես դեմ չեմ: Բայց սրանով չի, որ պիտի զարգանա մեր մշակույթը»:

Էդվարդ Թոփչյանի համոզմամբ, ոչ միայն հայ երաժշտասերները, այլև հենց երաժիշտները պիտի որոշակի արդյունք ստանան աշխարահռչակ երաժիշտների հյուրախաղերից․ - «Որովհետև եթե ամենամեծ երաժշտին բերեք Հայաստան, մի անգամ նվագի, գնա, դրանից ոչինչ չի փոխվում: Էսօրվա օրով մեր նվագախմբերը լավն են, բայց ռեսուրսներ չունեն, որովհետև բոլոր նվագախմբերում վերջին երաժիշտներն են․․․ գիտեք տարեկան քանի մարդ ա գրին քարտ շահում և այլն․․․ և ամեն մարդը եթե Հայաստանից գնում ա երաժիշտներից, իրեն փոխարինելը շատ դժվար է լինում: Եթե Բրազիլիայի հավաքականին բերենք մի հատ «Հրազդան» ստադիոնում ֆուտբոլ խաղան, մեր հավաքականը նայի դա, ինքը լավ չի խաղա: իտի մտածենք, թե ոնց անենք, որ մեր հավաքականը լավ խաղա: Նույնը երաժշտության մեջ ա․ եթե մի գերաստղի տալիս ենք հսկայական գումար, որի իրավունքը չունենք․․․ Որովհետև եթե նայենք մեր երաժիշտները ինչ են վաստակում, դրա կողքը մենք հսկայական գումարներով երաժիշտներ Հայաստան բերելու իրավունք չունենք»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG