Մատչելիության հղումներ

Բուրսայի ներկի գործարանում պայթյունի հետևանքով 5 մարդ զոհվել է, 4-ը՝ վիրավորվել


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Թուրքիայի Բուրսա քաղաքի Գյուրսու շրջանում ներկի գործարանում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով 5 աշխատող է մահացել, 4 հոգի վիրավորվել է, հաղորդում է «Անադոլու» գործակալությունը:

Բուրսայի նահանգապետ Իզեթդին Քյուչյուքը հայտնել է, որ նախնական տեղեկության համաձայն՝ Բուրսայից Անկարա տանող ավտոճանապարհին գտնվող գործարանում դեռևս անհայտ պատճառով պայթել է տաք ջրի կաթսաներից մեկը: Նա նշել է, որ այժմ աշխատանքներ են տարվում պայթյունի պատճառների հայտնաբերման ուղղությամբ:

Բուրսայի քաղաքապետ Ալինուր Աքթաշի փոխանցմամբ՝ պայթյունը ուժգին է եղել, գործարանի շենքը ամբողջությամբ փլվել է, վնասվել են շրջակայքի մյուս շինություններն ու ավտոմեքենաները, տուժել են անցորդներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG