Մատչելիության հղումներ

Կիևի օդանավակայանում խոչընդոտվել է «Ազատություն» ռ/կ-ի և ուկրաինական հեռուստաընկերության լրագրողների աշխատանքը


«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի լոգոն
«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի լոգոն

«Ազատություն» ռադիոկայանի և Ուկրաինայի Առաջին հեռուստաընկերության համատեղ ծրագրով աշխատող լրագրողները հայտնել են, որ Կիևի «Ժուլյանի» օդանավակայանում հարձակման են ենթարկվել դիմակավորված թիկնապահների կողմից: Նրանք պատրաստվում էին նկարահանել ուկրաինացի քաղաքական գործիչ Վիկտոր Մեդվեդչուկի ժամանումը Ռուսաստանից:

Մեդվեդչուկը «Ուկրաինայի ընտրությունը» ռուսամետ կազմակերպության ղեկավարն է:

«Ազատություն» ռադիոկայանի ուկրաինական ծառայության թղթակից Միխայլո Տկաչը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ նոյեմբերի 7-ի երեկոյան թիկնապահները հարձակվել են իրենց վրա՝ կանխելով նկարահանումը: «Նրանք արմունկներով խփում էին մեզ, հրում, օպերատորի ձեռքից երկու անգամ ցած են գցել տեսախցիկը», - հայտնել է նա: Տկաչը գրել է, որ նրանք նույն թիկնապահներն են, որոնք Մեդվեդչուկի այցերի ժամանակ լինում են օդանավակայանում:

Վիկտոր Մեդվեդչուկը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ անձնական կապեր ունեցող ռուսամետ քաղաքական գործիչ է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG