Կալանավորների իրավունքների պաշտպանության «Սիդյաշչայա Ռուս» ոչ-կառավարական կազմակերպության տնօրեն Օլգա Ռոմանովան հաստատել է, որ հեռացել է Ռուսաստանից այն բանից հետո, երբ դաշնային քրեակատարողական ծառայությունը իր դեմ քրեական գործ է հարուցել:
Ֆեյսբուքի իր էջում նոյեմբերի 7-ին Ռոմանովան գրել է, որ հունիսից հեռացել է երկրից: Այդ քայլից առաջ ոստիկանությունը Մոսկվայում խուզարկել էր նրա գլխավորած կազմակերպության գրասենյակը: Ռոմանովան գրել է, որ իրավապաշտպան գործունեությունը շարունակելու է Գերմանիայից, որտեղ սեպտեմբերից աշխատանքի է անցել:
Անվտանգության մտահոգություններից ելնելով` ռուսաստանցի մի շարք քաղաքական գործիչներ, ակտիվիստներ, իրավապաշտպաններ, լրագրողներ վերջին շրջանում հեռացել են երկրից: