Մատչելիության հղումներ

Մարզադաշտերում երկրպագուների անկարգությունների պատճառով ՖԻՖԱ-ն 39 հազար շվեյցարական ֆրանկով տուգանել է Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիային:

2018 թվականի աշխարհի ֆուտբոլի առաջնության նախընտրական փուլում հոկտեմբերի 9-ին Կիևում կայացած Խորվաթիայի հետ հանդիպմանը ուկրաինացի ֆաները մարզադաշտում հրկիզվող նյութեր և լազերներ են օգտագործել, վիրավորական գրություններով պաստառներ բարձրացրել:

Այս միջադեպերի համար ՖԻՖԱ-ն 35 հազար ֆրանկի տուգանք է սահմանել ու ևս 4 հազարի տուգանք՝ հոկտեմբերի 6-ին Ալբանիայում անցկացված Կոսովո-Ուկրաինա խաղի ընթացքում դրսևորած վարքագծի համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG