Մատչելիության հղումներ

Ներդրումների արդյունքում հնարավոր է խնայել բնակիչների ջեռուցման ծախսերի մինչև 60 տոկոսը․ փոխնախարար


Բազմաբնակարանային բազմահարկ շենքեր Երևանում, արխիվ
Բազմաբնակարանային բազմահարկ շենքեր Երևանում, արխիվ

Հայաստանյան բազմաբնակարան շենքերում անհրաժեշտ ներդրումների արդյունքում հնարավոր է խնայել բնակիչների ջեռուցման ու հովացման ծախսերի մինչև 60 տոկոսը: Այդ մասին հայտարարեց Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը այսօր առավոտյան Երևանում մեկնարկած «Եվրամիությունը էներգետիկայի համար» համաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում:

Համաժողովի նպատակն է՝ «վերհանել Հայաստանի շենքերի ոլորտում էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված բարեփոխումների և ներդրումների համար գերակայությունները»:

«Միջինը՝ բազմաբնակարան շենքի համար, եթե մենք արտաքին ջերմամեկուսացում անենք, փոխենք ընդհանուր տարածքների դռները, պատուհանները, մենք հստակ պիլոտային ծրագրեր ունենք արած, որ մինչև 60 տոկոս հնարավոր է խնայել բնակիչների ջեռուցման և հովացման ծախսերը: Բայց որպեսզի նման բարձր ցուցանիշի հասնենք, պետք է շենքը արտաքին ջերմամեկուսացում անենք, այլ ոչ թե ամեն բնակարանում ներքին [ջերմամեկուսացում] արվի, որովհետև դրա էֆեկտը շատ ավելի մեծ է: Հայաստանում կա մոտ 20 հազար բազմաբնակարան շենք և մոտ 450 հազար առանձնատուն, և խնայողության պոտենցիալը այստեղ շատ շատ է», - նշեց Հարությունյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG