Սանկտ Պետերբուրգի մոտ գտնվող Կրասնոյե Սելո բնակավայրում անհայտ անձը անցած գիշեր կարմիր ներկ է լցրել բոլշևիկյան հեղափոխության առաջնորդ Վլադիմիր Լենինի արձանի վրա: Ներկված արձանի լուսանկարը հայտնվել է սոցցանցում:
Նա Լենինի արձանի վրա կարմիր ներկով նաև գրել է «դահիճ»:
Ոստիկանությունը քրեական գործ է հարուցել վանդալիզմի հոդվածով: Արձանը արդեն մաքրվել է:
Երեկ Ռուսաստանում ակցիաներ են տեղի ունեցել` նվիրված 1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխության 100-ամյակին: