Մատչելիության հղումներ

Թրամփը չեղարկել է իր այցը Կորեական թերակղզու ապառազմականացված գոտի


Ազատության կամուրջը Հարավային Կորեայի և Հյուսիսային Կորեայի սահմանին՝ ապառազմականացված գոտու մոտ, արխիվ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը չեղարկել է իր այցը Հյուսիսային Կորեան ու Հարավային Կորեան բաժանող ապառազմականացված գոտի` եղանակային վատ պայմանների պատճառով:

Թրամփը երկօրյա այցով գտնվում է Հարավային Կորեայում: Նա կավարտի իր այցը խորհրդարանի առջև ելույթով, որտեղ կոչ կանի միջազգային հանրությանը առավելագույնի հասցնել Հյուսիսային Կորեայի վրա ճնշումը, որպեսզի պաշտոնական Փհենյանը հրաժարվի միջուկային զենքից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG