Մատչելիության հղումներ

Սիրիան և Նիկարագուան ծրագրում են միանալ Փարիզի համաձայնագրին


Սիրիան և Նիկարագուան ծրագրում են միանալ կլիմայի փոփոխության մասին Փարիզի համաձայնագրին: Այդ մասին Սիրիայի կառավարության ներկայացուցիչը հայտարարել է երեկ, Նիկարագուան նման հայտարարություն արել էր ավելի վաղ:

Այսպիսով, Միացյալ Նահանգները կդառնա միակ երկիրը, որը դեմ է համաձայնագրին: Նախագահ Դոնալդ Թրամփը, խոսելով համաձայնագրի հետևանքով հանքարդյունաբերության ոլորտում հազարավոր աշխատատեղերի կորստի միասին, հունիսին հայտարարեց, որ ԱՄՆ-ը դուրս է գալու Փարիզի համաձայնագրից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG