Մատչելիության հղումներ

Էստոնիայում Ռուսաստանի քաղաքացու են ձերբակալել կիբերհարձակում ծրագրելու կասկածանքով


Էստոնիայում Ռուսաստանի մի քաղաքացու են ձերբակալել, ով, ըստ իրավապահների, աշխատել է ռուսական հատուկ ծառայությունների հետ և կիբերհարձակում ծրագրել Էստոնիայի կառավարական կառույցների դեմ:

Երկրի գլխավոր դատախազը ձերբակալվածի տվյալներն առայժմ չի հրապարակում, պնդելով միայն, թե վերջինս «կարող էր էական վնասներ հասցնել»:

Էստոնիայի կառավարական ու մասնավոր կայքերը լայնածավալ կիբերհարձակման էին ենթարկվել 2007-ին, երբ Բալթյան Հանրապետությունը որոշեց մայրաքաղաքի կենտրոնական հրապարակից հանել երկրորդ աշխարհամարտում ընկած խորհրդային զինվորներին նվիրված հուշարձանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG