Մատչելիության հղումներ

Մարադոնան պատրաստվում է սեփական հեռուստաշոուն սկսել


Արգետինական ֆուտբոլի աստղ Դիեգո Մարադոնան պատրաստվում է սեփական հեռուստաշոուն սկսել վենեսուելական հեռուստատեսությամբ, որը կհեռարձակվի հաջորդ տարի մեկնարկող աշխարհի առաջնության ժամանակ:

Հանրահայտ ֆուտբոլիստն այդ մասին ասել է Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոյի հետ հանդիպման ժամանակ:

Պաշտոնական հաղորդագրության համաձայն, հաղորդումը կոչվելու է՝ «10-ի ձեռամբ», որը խորհրդանշական ենթատեքստ ունի՝ Մարադոնան հանդես է եկել 10-րդ համարի տակ, իսկ 1986-ին, երբ Մեքսիկայում Արգենտինայի հավաքականը նվաճեց ոսկե մեդալը, Մարադոնան վճռորոշ խաղում գոլերից մեկը խփել էր ձեռքով, հետո էլ, պատասխանելով լրագրողների հարցերին, պնդել՝ գնդակին հարվածել է «մասամբ իր գլխով, մասամբ էլ Աստծո ձեռամբ»:

«10-ի ձեռամբ»-ի անդրանիկ թողարկումը կհեռարձակվի առաջիկա դեկտեմբերի 1-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG