Նախագահ Դոնալդ Թրամփը զգուշացրել է Հյուսիսային Կորեային՝ Միացյալ Նահանգները պատրաստ է գործի դնել իր ռազմական ներուժն ու պաշտպանել դաշնակիցներին: Միաժամանակ, նա ընդգծել է, որ կենտրոնացած է ճգնաժամը այլ՝ ոչ ռազմական միջոցներով կարգավորելու վրա:
«Հյուսիսային Կորեան սպառնալիք է ողջ աշխարհի համար, և այս խնդրին պետք է ողջ աշխարհն արձագանքի», - հայտարարել է Թրամփը Սեուլում՝ Հարավային Կորեայի առաջնորդի հետ համատեղ ասուլիսում:
Սպիտակ տան ղեկավարը նաև նշել է, որ այս հարցում «որոշ տեղաշարժ է տեսնում»՝ առանց հավելյալ մանրամասներ ներկայացնելու:
«Հույս ունենք, որ ստիպված չենք լինի գործի դնել Նահանգների ռազմական հնարավորությունները», - հայտարարել է Դոնալդ Թրամփը:
Հարավային Կորեայի ղեկավար Մուն Ջե-ինն էլ ասել է, թե Թրամփի հետ համաձայնել են առավելագույն ճնշումներն ու պատժամիջոցները սահմանել Հյուսիսային Կորեայի դեմ՝ Փհենյանի միջուկային ծրագրի պատճառով սկսված ճգնաժամը խաղաղ ճանապարհով հարթելու համար: