ԵԱՀԿ առաքելությունը վաղը՝ նոյեմբերի 8-ին Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում կանցկացնի Մարտակերտ քաղաքից դեպի հյուսիս։
Ըստ Լեռնային Ղարաբաղի արտաքին գերատեսչության, ԼՂ իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը։