Մատչելիության հղումներ

Բելառուսցի ընդդիմադիրը հնգօրյա կալանքից հետո ազատ է արձակվել


Բելառուսցի ընդդիմադիր Միկալայ Ստատկևիչ, արխիվ

Բելառուսում ընդդիմադիր առաջնորդ և նախագահի նախկին թեկնածու Միկալայ Ստատկևիչը հնգօրյա կալանքից հետո ազատ է արձակվել։ Դատարանը նրան մեղավոր էր ճանաչել անօրինական հավաքին մասնակցելու մեջ։

Ազատ արձակվելուց հետո Ստատկևիչը լրագրողներին ասել է, որ ոստիկանները իրեն զգուշացրել են՝ եթե շարունակի խախտել հանրային հավաքների մասին օրենքը, դա անկանխատեսելի հետևանքներ կունենա։ Նա այս զգուշացումը քաղաքական ճնշում է որակել և հայտարարել, որ շարունակելու է իր քաղաքական ու հասարակական գործունեությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG