Մատչելիության հղումներ

Գիշերը Դիլիջանի ոլորաններում ԶԻԼ էր շրջվել՝ կիսով չափ փակելով ճանապարհը


Ավտոմայրուղի Հայաստանում, արխիվ

Երեկ ուշ երեկոյան Դիլիջան-Սևան ավտոճանապարհի` Դիլիջանի ոլորանների հատվածում ԶԻԼ մակնիշի մեքենա է կողաշրջվել՝ կիսով չափ փակելով ճանապարհը։ Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ տուժածներ չկան, մեքենան ուղղվել է։

Կեսգիշերն անց էլ Երևանի «Հարսնաքար» ռեստորանի մոտ ավտովթարի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։ Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Honda և Mercedes G մեքենաների բախման արդյունքում Mercedes-ում հրդեհ է բռնկվել: Մեքենայի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց: Հրդեհը մեկուսացվել է և մարվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG