Մատչելիության հղումներ

ՏԻՄ ընտրություններում խախտումների վերաբերյալ ՔԿ երեք մարզային վարչություններում 13 նյութ է ստացվել


Քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում նոյեմբերի 6-ի ժամը 13-ի դրությամբ ստացվել է 13 նյութ՝ երեկ մարզերում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ, որոնք առերևույթ պարունակում են Քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ։

Նշված 13 նյութերից 7-ն ստացվել է Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում, 5-ը՝ Գեղարքունիքի, 1-ը՝ Սյունիքի մարզային քննչական վարչություններում։

Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ նյութերը մեծամասամբ վերաբերում են կրկնակի քվեարկության փորձերին, 1-ական՝ այլ անձի փոխարեն քվեարկելուն, ընտրողներին ուղղորդելուն։

«Ձեռնարկվում են անհրաժեշտ դատավարական գործողություններ՝ հաղորդումներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ։ Փաստական հանգամանքների հիման վրա կայացվող որոշումների մասին կտեղեկացնենք պարբերաբար», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG