Մատչելիության հղումներ

ԱՄՆ առևտրի նախարարն ու Մեծ Բրիտանիայի թագուհին` օֆշորային նոր սկանդալի կիզակետում


ԱՄՆ առևտրի նախարար Ուիլբուր Ռոսս, արխիվ
ԱՄՆ առևտրի նախարար Ուիլբուր Ռոսս, արխիվ

Միացյալ Նահանգների առևտրի նախարարը գործարար կապեր է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մերձավորների հետ: Սա են վկայում «Հետաքննող լրագրողների կոնսորցիումի» (ICIJ)-ի կողմից հրապարակված հերթական բացահայտումները:

Աշխարհի տարբեր պետությունների հետաքննող լրագրողներին միավորող այս կառույցը օֆշորային գոտիներում գրանցված ընկերություններին վերաբերող ավելի քան 13 միլիոն փաստաթուղթ է գաղտնազերծել:

Դրանց համաձայն, ԱՄՆ առևտրի նախարար Ուիլբուր Ռոսսի հետ առնչություններ ունեցող՝ Մեծ Բրիտանիայում գրանցված Navigator Holdings ընկերության գլխավոր գործընկերներից մեկն է հանդիսանում Ռուսաստանի նախագահի մերձավորների վերահսկողության տակ գտնվող "Сибур" նավթաքիմիական կորպորացիան: The New York Times-ի տեղեկություններով` այս ընկերության սեփականատերերն են Պուտինի ընկեր Գենադի Տիմչենկոն և Ռուսաստանի նախագահի փեսա Կիրիլ Շամալովը:

Գաղտնազերծումներից նաև պարզ է դարձել, որ Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ երկրորդը շուրջ 13 միլիոն դոլարի ներդրում է կատարել օֆշորային գոտիներից մեկում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG