Մատչելիության հղումներ

Կառլես Պուչդեմոնը իր չորս խորհրդականների հետ հանձնվել է Բրյուսելի ոստիկանությանը


Կառլես Պուչդեմոնը, արխիվ

Կատալոնիայի՝ պաշտոնանկ արված առաջնորդ Կառլես Պուչդեմոնը չորս խորհրդականների հետ ինքնակամ հանձնվել է Բրյուսելի ոստիկանությանը, հաղորդում է Բելգիայի հանրային հեռուստատեսությունը: Ակնկալվում է, որ առաջիկա ժամերին դատախազությունն այս մասին նոր տվյալներ կհրապարակի:

Ավելի վաղ Իսպանիայի դատարանը Պուչդեմոնին ու նրա աջակիցներին ձերբակալելու եվրոպական օրդեր էր տվել՝ հեղաշրջման փորձի ու պետության միջոցները փոշիացնելու համար: Հաղորդվում է, որ Մադրիդը ձերբակալման հարցով նաև Բելգիայի իշխանություններին էր դիմել:

Պուչդեմոնը Բրյուսելում է շաբաթվա սկզբից, երբ Մադրիդը որոշեց ուղիղ կառավարում մտցնել անկախություն հռչակած երկրամասում: Անջատական գործիչը պնդում է, թե մտադիր չէ քաղաքական ապաստան հայցել Բելգիայում, բայց, եթե Մադրիդը արտահանձնման դիմում ներկայացնի, կբողոքարկի այն դատարանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG