Մատչելիության հղումներ

Ռուսաստանում այսօր ձերբակալվածների թիվն անցնում է 3 հարյուրը․ իրավապաշտպան կազմակերպություն


Ոստիկանները խուզարկում են ակտիվիստներին, Մոսկվա, 5-ը նոյեմբերի, 2017թ․
Ոստիկանները խուզարկում են ակտիվիստներին, Մոսկվա, 5-ը նոյեմբերի, 2017թ․

Մոսկվայի կենտրոնում՝ «Մանեժնայա» հրապարակում ձերբակալվել է 286 մարդ, հաղորդում է «ՕՎԴ-ինֆո» անկախ իրավապաշտպան կազմակերպությունը: Կազմակերպության տվյալներով ընդհանուր առմամբ, Ռուսաստանում ժամը 14.00-ի դրությամբ ձերբակալվել է 310 մարդ այդ թվում՝ անչափահասներ:

ՏԱՍՍ գործակալությունը, հղում կատարելով իրավապահներին, հաղորդում է, որ Մոսկվայում ձերբակալվել է 263 մարդ: Ձերբակալվածներից շատերի մոտից առգրավում են «զենք, դանակներ, անհատական պաշտպանության և այլ արգելված միջոցներ»:

Ավելի քան 500 մարդ տարհանվել է Մոսկվայի «Կոսմոս» կինոթատրոնից՝ պայթյունի մասին անանուն զանգից հետո:

Այսօր ձերբակալություններ են իրականացվել նաև Սանկտ-Պետերբուրգում և Կրասնոյարսկում: Ավելի վաղ Ռուսաստանից հեռացած ընդդիմադիր գործիչ, «Արտպոդգոտովկա» շարժման հիմնադիր Վյաչեսլավ Մալցևը հայտարարել էր, թե այսօր` 2017 թվականի նոյեմբերի հինգին, ամբողջ Ռուսաստանի տարածքում զանգվածային ցույցեր են սկսվելու, որոնք հանգեցնելու են հեղափոխության:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG