Մատչելիության հղումներ

Թիլերսոնն ու Պորոշենկոն քննարկել են Լուգանսկում ու Դոնեցկում խաղաղապահներ տեղակայելու հարցը


Ռեքս Թիլերսոնը և Պետրո Պորոշենկոն, արխիվ

Ուկրաինայի նախագահը Միացյալ Նահանգների պետքարտուղարի հետ քննարկել է Արևելյան Ուկրաինա խաղաղապահներ ուղարկելու հնարավորությունը: Պաշտոնական Կիևի հաղորդմամբ, Պետրո Պորոշենկոն և Ռեքս Թիլերսոնը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում համաձայնեցրել են առաջիկա քայլերը` ռուսների աջակցությունը վայելող Լուգանսկում և Դոնեցկում ՄԱԿ-ի միջազգային առաքելություն տեղակայելու շուրջ:

Ավելի վաղ` սեպտեմբերին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն էր առաջարկել ուկրաինական հակամարտող գոտիներում ՄԱԿ-ի խաղաղապահներ տեղակայել, սակայն, այդ առաջարկը քննադատության էր արժանացել թե՛ Կիևի, թե՛ Արևմուտքի կողմից: Հիմնականում մտահոգություններ էին հնչում, որ խաղաղապահների տեղակայումը միայն շփման գծում կամրապնդի ռուսների վերահսկողությունը անջատական շրջաններում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG