Մատչելիության հղումներ

Սաուդյան Արաբիայում հակակոռուպցիոն կոմիտեն 11 արքայազն է ձերբակալել


Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմանը և թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանը, արխիվ
Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմանը և թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանը, արխիվ

Սաուդյան Արաբիայում ձերբակալվել են 11 արքայազն, չորս գործող ու տասնյակ նախկին նախարարներ` հակակոռուպցիոն կոմիտեի որոշմամբ, որը ստեղծվել է ձերբակալություններից ընդամենը մի քանի ժամ առաջ: BBC-ի հաղորդմամբ, ազատազրկվածների մեջ է նաև միլիարդատեր արքայազն Ալվավեդ բին Թալալը, ով բաժնետոմսեր ունի Twitter և Apple ընկերություններում:

Կոռուպցիայի դեմ պայքարի կոմիտեն ղեկավարում է թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանը, ով համարվում է Սաուդյան Արաբիայի ամենաազդեցիկ քաղաքական գործիչը: Կառույցը, ըստ տեղական լրատվամիջոցների, իրավասու է ձերբակալություններ իրականացնել և թույլ չտալ, որ կասկածյալները երկրից հեռանան, ինչն ըստ փորձագետների, էլ ավելի կամրապնդի թագաժառանգ Սելմանի դիրքերը:

Այսօր ավելի վաղ` աղմկահարույց ձերբակալություններից առաջ, Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմանը փոխատեղումներ է իրականացրել ուժային կառույցներում` առանց պատճառները մանրամասնելու:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG