Մատչելիության հղումներ

Պուտին-Թրամփ հավանական հանդիպումը՝ Վիետնամում, նոյեմբերի 10-11-ը


Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը Գերմանիայում հանդիպման ժամանակ, արխիվ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ժամանել է Ճապոնիա` մինչ այդ տեղեկացնելով լրագրողներին, որ պատրաստվում է հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին` ասիական այս շրջագայության ընթացքում:

«Այո, կարծում եմ, որ ծրագրվում է հանդիպում Պուտինի հետ», - նախագահական օդանավում ասել է Սպիտակ տան ղեկավարը` մանրամասնելով. - «Մենք ուզում ենք, որ Պուտինն աջակցի Հյուսիսային Կորեայի հարցում, նրանից բացի մենք հանդիպումներ կունենանք նաև շատ այլ առաջնորդների հետ։ Հյուսիսային Կորեան մեծ խնդիր է Ամերիկայի ու աշխարհի համար, և մենք ուզում ենք լուծել այն»:

Հաղորդվում է, որ Պուտին-Թրամփ հանդիպումը կարող է կայանալ Վիետնամում նոյեմբերի 10-11 կայանալիք Ասիական-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակներում:

Նախագահ Թրամփի ասիական այս շրջագայությունը կտևի 12 օր։ Միացյալ Նահանգների առաջնորդը կայցելի նաև Հարավային Կորեա, Չինաստան ու Ֆիլիպիններ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG