Մատչելիության հղումներ

Քրեական գործ է հարուցվել Ղրղըզստանի նախագահի նախկին թեկնածուի դեմ


Օմուրբեկ Բաբանով, արխիվ

Ղրղըզստանի իշխանությունները քրեական գործ են հարուցել նախագահի նախկին թեկնածու, շաբաթներ առաջ տեղի ունեցած քվեարկությամբ երկրորդ տեղը զբաղեցրած Օմուրբեկ Բաբանովի դեմ: Գլխավոր դատախազության հաղորդմամբ, ընդդիմադիր գործիչը մեղադրվում է սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու կոչերի ու ազգամիջյան ատելություն սերմանելու համար:

Ըստ գործի նյութերի, նախընտրական քարոզարշավի ժամանակ Բաբանովը ելույթ է ունեցել հիմնականում ուզբեկներով բնակեցված Օշ նահանգում՝ պնդելով, թե «ավելի լավ է կանգնած մեռնել, քան ծնկաչոք ապրել»: Իշխանություններն այս հայտարարությունը ծայրահեղականության դրսևորում են գնահատել: Ավելի վաղ Բաբանովի առաջադրման շուրջ վեճ էր ծագել Ղրղըզստանի և հարևան Ղազախստանի միջև:

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը ընտրություններից առաջ աջակցություն էր հայտնել մեծահարուստ Բաբանովին, ինչը Ղրղըզստանի նախագահը գնահատել էր որպես միջամտություն իր երկրի ներքին գործերին՝ հայտարարելով՝ Ղազախստանը ղեկավարում են կոռումպացված «սուլթաններ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG