Մատչելիության հղումներ

Բախումներ Մոսկվայում՝ ոստիկանության ու ազգայնականների միջև


Ոստիկաննեը փորձում են բերման ենթարկել ակցիայի մասնակցին, 4-ը նոյեմբերի, 2017թ․
Ոստիկաննեը փորձում են բերման ենթարկել ակցիայի մասնակցին, 4-ը նոյեմբերի, 2017թ․

Մոսկվայում բախումներ են արձանագրվել ոստիկանության ու ազգայնականների միջև, որոնք այսօր՝ Ռուսաստանի միասնության օրը, կրկին երթի են դուրս եկել: Ցուցարարները պահանջել են նախագահ Վլադիմիր Պուտինի ու կառավարության հրաժարականը, ինչպես նաև կոչ են արել առավել խիստ սահմանափակումներ մտցնել միգտանտների նկատմամբ:

Թեև իշխանություններն արտոնել էին հավաքը, սակայն, ոստիկանությունը արգելել է պաստառներ պարզել, ինչից հետո կազմակերպիչները որոշել են ակցիան վաղաժամ դադարեցնել: Ըստ պաշտոնական աղբյուրների, մի քանի տասնյակ մարդ բերման է ենթարկվել:

Ավելի վաղ իրավապահները ձերբակալել էին «Արտպոդգոտովկա» շարժման մի շարք անդամների՝ անկարգություններ հրահրելու ու ծայրահեղական կոչեր հնչեցնելու համար: Շարժման առաջնորդը՝ Ռուսաստանը լքած Վյաչեսլավ Մալցևը, այս շաբաթ Youtube-ով հեռարձակված ուղերձում պնդել էր, թե Ռուսաստանը պատրաստ է հեղաշրջման:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG