Մատչելիության հղումներ

Իսպանիան Պուչդեմոնին ձերբակալելու եվրոպական օրդեր է տվել


Կառլես Պուչդեմոնը՝ Բարսելոնայում, արխիվ

Իսպանիայի դատարանը Կատալոնիայի պաշտոնանկ արված առաջնորդ Կառլես Պուչդեմոնին և նրա չորս գործընկերներին ձերբակալելու եվրոպական օրդեր է տվել: Անկախության կողմնակից հինգ այդ գործիչներն էլ այս շաբաթ չէին ներկայացել Մադրիդի դատարան, ուր նրանց մեղադրանք է ներկայացված հեղաշրջման փորձի ու պետության միջոցները փոշիացնելու համար:

Ավելի վաղ նույն դատարանը ձերբակալել էր Պուչդեմոնի կառավարության 8 անդամների: Գրավի դիմաց ազատ էր արձակվել միայն էկոնոմիկայի նախկին նախարար Սանտի Վիլան, ով հրաժարական էր ներկայացրել Կատալոնիայի անկախության հռչակումից առաջ:

Այժմ Բելգիայում գտնվող Պուչդեմոնը ձերբակալվածներին քաղբանտարկյալ է որակում:

«ժամանակն է, որ ժողովրդավարության բոլոր կողմնակիցները միավորվեն՝ հանուն նրանց ազատ արձակման ու Կատալոնիայի Հանրապետության», - գրել է նա «Թվիթերում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG