Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը Նյու Դելիում հանդիպում է ունեցել Հնդկաստանի նախագահի հետ


Նյու Դելի, 3-ը նոյեմբերի, 2017 թ․ պաշտոնական
Նյու Դելի, 3-ը նոյեմբերի, 2017 թ․ պաշտոնական

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Նյու Դելիում հանդիպում է ունեցել Հնդկաստանի Հանրապետության նախագահ Ռամ Նաթ Քովինդի հետ: Նախագահի կայքէջի փոխանցմամբ՝ Սարգսյանը բավականին տպավորիչ է համարել Հնդկաստանի պարենի համաշխարհային համաժողովը և ցուցահանդեսը, որի բացմանն իր գլխավորությամբ մասնակցել է նաև Հայաստանի պաշտոնական պատվիրակությունը:

«Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Հնդկաստանի նախագահին և հնդիկ ժողովրդին Հնդկաստանում հայկական մշակութային ժառանգության նկատմամբ ցուցաբերվող հոգատար վերաբերմունքի համար: Նշելով, որ վաղն այցելելու է Ագրա քաղաքում գտնվող Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ, Նախագահը ուրախությամբ է փաստել, որ այդ հոյակերտ հուշարձան-դամբարանի կառուցմանը մասնակցել են նաև հայ շինարարներ»,- մասնավորապես, նշված է պաշտոնական հաղորդագրությունում:

Ըստ դրա, Հնդկաստանի նախագահն իր հերթին, «գործընկերոջը շնորհավորել է Հայաստանում իրականացված բարեփոխումների և պետական կառավարման նոր համակարգի անցնելու, ինչպես նաև խորհրդարանական ընտրություններում Հանրապետության նախագահի գլխավորած կուսակցության հաղթանակի կապակցությամբ»:

Հանդիպմանը հայ-հնդկական երկկողմ և բազմակողմ փոխգործակցության օրակարգի հարցերից բացի, անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային խնդիրներին ու մարտահրավերներին, այդ թվում` ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG