Մատչելիության հղումներ

Կրեմլը չի բացառում Պուտին-Թրամփ հանդիպում այս ամիս Վիետնամում


Գերմանիա - ԱՄՆ և Ռուսաստանի նախագահների հանդիպումը Համբուրգում, 7-ը հուլիսի, 2017թ․

Կրեմլը չի բացառում Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև հանդիպում այս ամիս Վիետնամում: Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ասիական-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահների հնարավոր հանդիպման ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներ են տարվում:

Գագաթնաժողովը նախատեսված է նոյեմբերի 10-11-ը:

Պեսկովի խոսքով՝ նման շփման նշանակությունը դժվար է գերագնահատել: «Մենք չենք բացառում նման հանդիպում անցկացնելու հնարավորությունը, իսկապես, այդ հնարավորությունը համաձայնեցվում է», - ասել է Կրեմլի խոսնակը:

Թրամփի և Պուտինի նախորդ և առայժմ միակ հանդիպումը կայացել է հուլիսի 7-ին Համբուրգում՝ Մեծ քսանյակի գագաթնաժողովի շրջանակում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG