Մատչելիության հղումներ

Շարունակվում է «Հիմնադիր խորհրդարան»-ի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատավարությունը։

Գործով վկա Հովհաննես Մինասյանն այսօր հարցաքննության ժամանակ հայտարարեց, որ նախաքննական ցուցմունքը ոչ թե ինքն է գրել, այլ քննիչը։

Նա նաև ասաց, որ իրեն «գերու կարգավիճակում» 12 ժամ պահել են Քննչական կոմիտեում։

Սեֆիլյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանն էլ հայտարարեց, որ քրեական գործ պետք է հարուցվի՝ վկային ճնշման ենթարկելու համար։

Նշենք, որ Հովհաննես Մինասյանը պայմանագրային զինծառայող է, նա այսօր հայտարարեց. - «Ժիրայր Սեֆիլյանն ազգի հերոս է»։

Հիշեցնենք՝ գործով անցնող 14 վկաներից 13-ը հարցաքննվել էին նախորդ դատական նիստերի ժամանակ։ Վերջին վկան Հովհաննես Մինասյանն էր, ով գտնվում էր Քարվաճառում, և դատավորն այսօր նրան անդրադարձավ։

Այս պահին շարունակվում է ապացույցների հետազոտումը։ Ըստ դատախազի ներկայացրած ապացույցների, «Հիմնադիր խորհրդարան»-ի գրասենյակում հայտնաբերվել են թռուցիկներ, պաստառներ, մահակներ, որոնց վրա գրառումներ կան «100-ամյակն առանց ռեժիմի» նախաձեռնության մասին։

Տիգրան Հայրապետյանն այսպես արձագանքեց դատախազին. - «Ինչպե՞ս կարող են դրանք ապացույց համարվել, որ նախապատրաստվել են զանգվածային անկարգություններ»։

Մանրամասներն՝ ավելի ուշ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG