Մատչելիության հղումներ

Հոկեյիստ Օվեչկինը Պուտինին աջակցող հանրային շարժում է ստեղծում


Ալեքսանդր Օվեչկինը Washington Capitals-ի կազմում, արխիվ
Ալեքսանդր Օվեչկինը Washington Capitals-ի կազմում, արխիվ

Ռուսաստանցի հոկեյիստ, ամերիկյան Washington Capitals թիմի ավագ Ալեքսանդր Օվեչկինը հայտարարել է Վլադիմիր Պուտինին աջակցող Putin Team հանրային շարժում ստեղծելու նախաձեռնության մասին: Այս մասին մարզիկը գրել է Ինստրագրամում:

Օվեչկինը, սակայն, չի հստակեցնում, թե ինչով է զբաղվելու Ռուսաստանի նախագահական ընտրություններից մի քանի ամիս առաջ ստեղծվող իր կազմակերպությունը:

Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է, որ հոկեյիստի նախաձեռնության մասին Պուտինը դեռևս տեղյակ չէ:

2017 թվականի հունվարին CNN հեռուստաընկերության հետ զրույցում Օվեչկինը իրեն անվանել է «քաղաքականապես չեզոք», մինչդեռ թե՛ Պուտինը, թե՛ մարզիկը չեն թաքցնում իրենց մտերմությունը: Անցած հուլիսին Պեսկովը պատմել է, որ Ռուսաստանի նախագահը հոկեյիստին թեյի սպասք է նվիրել հարսանիքի կապակցությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG