Մատչելիության հղումներ

Սիրիայի կառավարական զորքը լիակատար վերահսկողություն է հաստատել Դեյր էզ-Զորում


Սիրիա - Սեյր էզ-Զորի թաղամասերից մեկը, սեպտեմբեր, 2017թ․
Սիրիա - Սեյր էզ-Զորի թաղամասերից մեկը, սեպտեմբեր, 2017թ․

Սիրիայի կառավարական զորքը՝ դաշնակիցների հետ, ամբողջությամբ վերահսկողության տակ է վերցրել երկրի ամենախոշոր քաղաքներից՝ Դեյր էզ-Զորը: Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը՝ հղում անելով մարդու իրավունքների հարցերով սիրիական դիտորդական խմբին:

Դեյր էզ-Զորը Սիրիայի վերջին քաղաքն էր, որը գտնվում էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերահսկողության տակ երկրի արևելքում: Եփրատ գետի ափին գտնվող այս քաղաքը, որը իսլամիստ ծայրահեղականների վերահսկողության տակ էր անցել 2014 թվականին, համարվում է երկրում նավթային արդյունաբերության կենտրոններից մեկը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG