Մատչելիության հղումներ

Դոնալդ Թրամփը հաջորդ շաբաթ կմեկնի Չինաստան


Չինաստանի և ԱՄՆ նախագահներ Սի Ծինպինը և Դոնալդ Թրամփը:

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Չինաստանի նախագահ Սի Ծինպինի հրավերով հաջորդ շաբաթ մեկնելու է Պեկին:

Չինաստանի ԱԳՆ խոսնակ Լու Կանգն այսօր առավոտյան ասել է, որ այցը նախատեսված է նոյեմբերի 8-ից 10-ը:

Երկու երկրների ղեկավարներըը քննարկելու են փոխադարձ առևտրի և համաշխարհային հիմնախնդիրների, այդ թվում Հյուսիսային Կորեայի հրթիռային և միջուկային փորձարկումների թեմաները:

Կանգն ասել է, որ Չինաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ աշխատել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ասպարեզներում և հույս է հայտնել, որ Թրամփի այցը կնպաստի երկկողմ հարաբերությունների զարգացմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG