Իրանի գերագույն ղեկավար այաթոլա Ալի Խամենեին ասել է, որ Իրանի թիվ մեկ թշնամին Ամերիկան է:
«Մի մոռացեք, իմ սիրելի զավակներ՝ այս կարևոր ճանապարհին, որով դուք առաջ եք գնում դեպի ձեր երազած նպատակը, գլխավոր խոչընդոտը մեր թիմ մեկ թշնամին է՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները»,- ասել է իսլամական հանրապետության գերագույն հոգևոր առաջնրդը:
Ամբոխն այաթոլայի ուղերձը, որը հեռարձակվել է նաև հեռուստատեսությամբ, ողջունել է «Մա՛հ Ամերիկային» վանկարկումներով:
Խամենեին հավաստիացրել է, որ Իրանը միջազգային հանրության հետ համաձայնեցրախ միջուկային գործարքի հարցում երբեք չի ենթարկվի ամերիկյան ճնշումներին: