Մատչելիության հղումներ

Լրացավ Բալֆուրի հռչակագրի 100-ամյակը


Իսրայելի ղեկավարները՝ վարչապետ Բենյամին Նեթանյահուն և նախագահ Ռեուվեն Ռիվլինը Կնեսսետի նիստից առաջ, արխիվ, Երուսաղեմ, 23 հոկտեմբերի, 2017թ.
Իսրայելի ղեկավարները՝ վարչապետ Բենյամին Նեթանյահուն և նախագահ Ռեուվեն Ռիվլինը Կնեսսետի նիստից առաջ, արխիվ, Երուսաղեմ, 23 հոկտեմբերի, 2017թ.

Իսրայելը և Պաղեստինը իրարամերժ դիրքերից են նշում Բալֆուրի հռչակագրի 100-ամյակը: Բալֆուրի դեկլարացիան Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Արթուր Բալֆուրի նախաձեռնությամբ ընդդունվել է Առաջին աշխարհմամարտի շրջանում՝ 1917 թվականին:

Հռչակագրում ասվում է, որ Մեծ Բրիրտանիայի թագավորը հավանություն է տալիս Օսմանյան կայսրության մաս կամզող Պաղեստինում «Հրեից ազգային տուն» ստեղծելու գաղափարին:

Արդիական Իսրայելում հռչակագիրը համարում են կարևոր պատմական քայլ հրեաների պետություն ստեղծելու ճանապարհին:

Դեկլարացիայի հոբելյանի կապակցությամբ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն այսօր մեկնել է Լոնդոն, որտեղ հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ:

Պաղեստինը և արաբական երկրները դեկլարացիան դատապարտում են և պահանջում են, որ Լոնդոնը ներողություն հայցի այդ նախաձեռնության համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG