Մատչելիության հղումներ

Մամեդյարովը Մոսկվայում կհանդիպի Մինսկի խմբի համանախագահներին


Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարով, արխիվ
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարով, արխիվ

ՏԱՍՍ ռուսաստանյան լրատվական գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը նոյեմբերի 16-ին Մոսկվայում հանդիպելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:

Այդ մասին Մամեդյարովն ասել է այսօր Բաքվում Չեռնոգորիայի արտգործնախարար Սրջան Դարմանովիչի հետ համատեղ ասուլիսում:

«Ես տվել եմ իմ համաձայնությունը համանախագահներին, հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում նոյեմբերի 16-ին ժամը 11-ին», - ասել է Մամեդյարովը:

Նա ասել է նաև, որ ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ քննարկել է Մոսկվայում Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպում կազմակերպելու հնարավորությունը, սակայն այն դեռ հարցականի տակ է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG