Մատչելիության հղումներ

Կարեն Կարապետյանը պատրաստ է 2018-ի ապրիլից հետո մնալ վարչապետի պաշտոնում


Վարչապետ Կարեն Կարապետյանը պատրաստ է 2018 թվականի ապրիլից հետո մնալ վարչապետի պաշտոնում: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Կարապետյանը մեկ անգամ ևս վերահաստատեց իր նախկին դիրքորոշումը՝ ի պատասխան «Ազատության» հարցի, թե ցանկանո՞ւմ է 2018-ի ապրիլից հետո մնալ վարչապետի պաշտոնում։

«Ես հստակ հայտարարել եմ, որ պատրաստ եմ։ Իմ աշխատանքը շարունակում եմ, ինչքան որ կարողություն ունեմ՝ այդ աշխատանքին տրամադրելով։ Ի՞նչ եմ ուզում անել․ կարող է մի քիչ ամպագոռգոռ հնչի, դրա համար նախապես ներողություն եմ խնդրում, որովհետև առանձնապես շատ, կարծում եմ, նման բառապաշար չեմ օգտագործում՝ ծառայել մեր երկրին», - ասաց վարչապետը։

Կարեն Կարապետյանը հայտարարեց. - «Վստահ եմ, որ մենք հաստատ կարող ենք լավ երկիր ունենալ՝ տրամաբանական, զարգացող։ Ինչպիսի՞ որոշում կկայացնի Հայաստանի հանրապետական կուսակցությունը, շատ պարզ ձևակերպված է՝ մենք նոր Սահմանադրություն ենք ընդունել, նոր կարգավիճակի ենք անցնում, որտեղ հստակ ձևակերպված է, թե ինչպես դա կլինի»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG