Մատչելիության հղումներ

Բելառուսցի ընդդիմադիր գործիչը դատապարտվեց 10 օրվա ազատազրկման


Ուլադիմեր Նյակլյաևը դատարանի դահլիճում, 1-ը նոյեմբերի, 2017թ
Ուլադիմեր Նյակլյաևը դատարանի դահլիճում, 1-ը նոյեմբերի, 2017թ

Բելառուսի դատարանը 10 օրվա ազատազրկման է դատապարտել ընդդիմադիր գործիչ Ուլադիմեր Նյակլյաևին՝ մեղադրելով նրան անօրինական հավաքներ կազմակերպելու կոչերի համար։

Դատարանը ներկայացրել է, որ հարցազրույցներից մեկում, մասնավորապես՝ հոկտեմբերի 16-ին BelSAT հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ընդդիմադիր գործիչն ասել է. - «Եթե կարիք կա պաշտպանել ինչ-որ մեկի իրավունքները, ապա պետք է դուրս գալ տանից և պաշտպանել այդպիսիներին»:

Ավելի վաղ Նյակլյաևը իր կարծիքն էր հայտնել հոկտեմբերի 21-ի հակակառավարական ցույցի վերաբերյալ, որին, սակայն, չէր մասնակցել:

Ի դեպ, հայտնի բանաստեղծ և նախագահի նախկին թեկնածու Նյակլյաևը 2010 թվականին Ալեքսանդր Լուկաշենկոյի վերընտրման առթիվ բողոքի ցույցի ժամանակ ձերբակալվել էր ու դատապարտվել երկու տարվա պայմանական ազատազրկման։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG