Մատչելիության հղումներ

Նավալնին մտադիր է դատի տալ Պուտինին


Ալեքսեյ Նավալնի, արխիվ
Ալեքսեյ Նավալնի, արխիվ

Ռուսաստանցի ընդդիամդիր գործիչ Ալեքսեյ Նավալնին պատրաստվում է դատի տալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և նրա վարչակազմին՝ իր նախընտրական արշավը խոչընդոտելու համար: Ընդդիմադիր գործիչը պնդում է, թե տեղական իշխանությունները Կրեմլի հրահանգով իրեն արգելում են հանդիպել ընտրողների հետ՝ հաջորդ գարնանը կայանալիք նախագահական ընտրություններին ընդառաջ:

Նավալնին հայտարարել է, թե այդ ընտրություններում առաջադրելու է իր թեկնածությունը, մինչդեռ, իշխանությունների պնդմամբ՝ նա չի կարող մասնակցել, քանի որ պայմանական ազատազրկման է դատապարտված «Կիրովլեսի» գործով: Չնայած դրան, Նավալնին շարունակում է քարոզչական արշավը և արդեն նախընտրական շտաբեր է բացել 80 քաղաքներում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG