Մատչելիության հղումներ

Մեկնարկել է «Սասնա ծռեր»-ի գործից անջատված երրորդ վարույթով դատավարությունը


Այսօր առաջին անգամ մեկնարկել է «Սասնա ծռեր»-ի գործից անջատված երրորդ վարույթով դատավարությունը։ Այս գործով անցնում են տասը ամբաստանյալներ, այդ թվում՝ Պավել Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանը, Արայիկ Խանդոյանը։

Նիստը նախագահում է դատավոր Մեսրոպ Մակյանը։

Խումբը հիմնականում մեղադրվում է գնդի տարածքը գրավելու, պատանդ պահելու, ապօրինի զենք-զինամթերք կրելու, փոխադրելու մեջ։

Այս խմբում են նաև ոստիկանների սպանության համար մեղադրվող Սմբատ Բարսեղյանը և Արմեն Բիլյանը:

Հիշեցնենք՝ «Սասնա ծռեր» կոչվող զինված խումբը անցած տարվա հուլիսի 17-ին գրավել և երկու շաբաթ վերահսկողության տակ էր պահել Ոստիկանության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը: Այդ ընթացքում զոհվել է երեք ոստիկան: Հուլիսի 31-ին խմբի անդամները հանձնվեցին իրավապահներին:

Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքի գրավման փաստով 14 և 18 մեղադրյալների մասերով երկու առանձին դատավարություն էր ընթանում: Սակայն դատավորը դրանք բաժանեց երեք առանձին վարույթների։

Նշենք, որ այս գործերով անցնողների հիմնական մասը մեղադրվում է գնդի տարածքը գրավելու, պատանդ պահելու, ապօրինի զենք-զինամթերք կրելու, փոխադրելու մեջ։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG