Մատչելիության հղումներ

Աֆղանստանի զինուժի կորուստները վերջին կես տարում ավելացել են


Աֆղանստանի բանակի զինծառայողները Հելմանդ գավառում գործողության ժամանակ, հոկտեմբեր, 2017թ․

Վերջին ութ տարվա մեջ արդեն երկրորդ անգամ Միացյալ Նահանգների զինված ուժերը, պաշտոնական Քաբուլի խնդրանքով, տեղեկատվություն չեն տրամադրում Աֆղանստանի բանակում և ոստիկանական ուժերում զոհերի ու կորուստների թվի վերաբերյալ: Երեկ այս մասին հայտարարել է Աֆղանստանի վերականգնման հարցով հատուկ գլխավոր տեսչությունը (SIGAR - Special Inspector General for Afghanistan Reconstruction):

Ավելի վաղ տեսչության զեկույցից հայտնի էր դարձել, որ աֆղանական բանակում և ոստիկանությունում կորուստներն ավելացել են վերջին վեց ամիսներին՝ «Թալիբան»-ի ակտիվացմանը զուգընթաց:

Դիտորդական գործակալության ղեկավար Ջոն Սոպկոն քննադատել է զինված ուժերի այս որոշումը, ընդգծելով, որ այդ տվյալները անհրաժեշտ էին՝ գնահատելու համար Աֆղանստանում ընթացող վերականգնողական գործողությունները: Մասնավորապես, Աֆղանստանի անվտանգության ուժերի ուսուցման ու վերազինման վրա 2002 թվականից ծախսվել է ԱՄՆ-ի տրամադրած 121 միլիարդ դոլարի ավելի քան 60 տոկոսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG