Առնվազն 3 մարդ մահացել, շուրջ 15-ը վիրավորվել է Քաբուլի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով: Ականատեսների վկայությամբ՝ պայթյունը տեղի է ունեցել Աֆղանստանի մայրաքաղաքի դիվանագիտական թաղամասում, որտեղ տեղակայված են դեսպանատներ ու պետական կառույցներ:
Մահացածների և վիրավորների ազգությունը չի հստակեցվում, տարբեր աղբյուրների համաձայն՝ տուժածները հիմնականում կառավարության աշխատակիցներ են: Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, հայտնում է «Ռոյթերզ» գործակալությունը՝ վկայակոչելով խմբավորմանը մոտ կանգնած կայքեր: