Մատչելիության հղումներ

Կիևում սպանվել է Պուտինի դեմ մահափորձ ծրագրելու մեջ մեղադրվող չեչեն Օսմաևի կինը


Ամինա Օկուևա, արխիվ
Ամինա Օկուևա, արխիվ

Կիևում սպանվել է Ամինա Օկուևան՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ մահափորձ ծրագրելու մեղադրվող չեչեն Ադամ Օսմաևի կինը։

Տղամարդը պատմել է, որ կնոջ հետ ճամփորդում էին Ուկրաինայի մայրաքաղաքի ծայրամասերում, երբ մի ավտոմեքենա սկսել է իրենց հետևել, այնուհետև կրակել են իրենց մեքենայի վրա, ինչի պատճառով էլ կինը մահացել է։ Օսմաևը վիրավորվել է, նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Ադամ Օսմաևը միջադեպի համար մեղադրում է Ռուսաստանին և պնդում, որ իրենց վրա հարձակվողների նպատակը երկուսին սպանելն էր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG