Մատչելիության հղումներ

Պատանդառուն փորձել է ինքնավնասում կատարել, այս պահին բուժօգնություն է ստանում․ Ոստիկանություն


Ոստիկանությունը որոշ մանրամասներ է փոխանցում այսօր Արմավիր քաղաքում տեղի ունեցած արտակարգ դեպքի մասին:

Ըստ ոստիկանության հանրային կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանի՝ այսօր, ժամը 16.25-ին ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ մի տղամարդ դանակով զինված ներխուժել է Արմավիր քաղաքի «Մանուշակ» մանկապարտեզ:

«Ներս խուժած անձը դանակի սպառնալիքով մանկապարտեզում էր պահում մեկ երեխայի: Մանկապարտեզ խուժած տղամարդու հետ բանակցություններ են վարել իրավապահ մարմինների ներկայացուցիչները: Բանակցությունների ընթացքում ոստիկանության ծառայողներին հաջողվել է երեխային անվնաս հանել սենյակից, ինչից հետո կիրառվել է հատուկ միջոց։ Պատանդառուն փորձել է ինքնավնասում կատարել, ինչը կանխվել է ոստիկանների կողմից։ Նա տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ այս պահին բուժօգնություն է ցուցաբերվում»,- հաղորդում է Աշոտ Ահարոնյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG